Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարն արգելել է երկրի տարածք մուտք գործել Ռուսաստանի այն 60 քաղաքացիներին, որոնք ներառված են Մագնիտսկիի ցուցակում, հաղորդում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը:
Պարզվել է, որ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն վաղուց եւ ոչ միաձայն երկիր այցելել արգելել է Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների: «ՆԳՆ-ն արգելքն ընդունել է այն բանից հետո, ինչ Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության հանձնաժողովը նախորդ տարվա հունիսին հրապարակել է 60 պաշտոնյաներից բաղկացած ցուցակը»,-ասվում է հոդվածում, մեջբերում է «Կոմերսանտը»:
Մինչ այդ, բրիտանական ՆԳՆ-ում այդ առնչությամբ պաշտոնական հայտարարություններից զերծ են մնացել:




























