Ռուսաստանի Սարատովի մարզի Պուգաչեւ քաղաքում, որտեղ խռովություն է սկսվել 16-ամյա չեչենի կողմից դեսանտային ռուսլան Մարժանովի սպանությունից հետո, իրավիճակը լարված է մնում: Ազգայնականները մտադիր են այնտեղ հուլիսի 11-ին զանգվածային հավաք կազմակերպել:

Բողոքը համակարգելու է ընդդիմության  համակարգող խորհրդի անդամ Նիկոլայ Բոնդարիկը: «Դեսանտը» մի ամբողջ շարք պայմաններ է առաջ քաշելու՝ տեղի ոստիկանապետի հրաժարական, քաղաքապետի հրաժարական եւ այլն, հաղորդում է NEWSru.com-ը:

Վերջին պայմանը քաղաքից չեչենական սփյուռքի արտաքսումն է:

Հուզումները Պուգաչեւում սկսվել էին, երբ հուլիսի 6-ին «Զոլոտայա բոչկա» սրճարանում չեչեն երիտասարդը սպանել էր զորացրված դեսանտային Ռուսլան Մարժանովին: Նրա հուղարկավորությունից հետո հրապարակում մի քանի հարյուր մարդ էր հավաքվել, որոնք վրեժ էին պահանջում: