Հայաստանի քաղաքացիները դողով են սպասում գազի եւ էլեկտրաէներգիայի հերթական հաշիվներին, ինչպես նաեւ հասարկական տրանսպորտի, հացի եւ շատ այլ ապրանքների ու ծառայությունների թանկացումների մասին նորություններին:

Հասկանալի է, որ սակագների բարձրացումը լայնածավալ թանկացումների համար կատալիզատոր կդառնա: Սակայն ինչպես է շարքային քաղաքացիների եկամուտների հետ կապված իրավիճակը: Ցավոք, վերջին ամիսներին միջին ամսական աշխատավարձն ավելի դանդաղ է աճում, քան գնաճը: Բայց անգամ առաջանցիկ տեմպերով աշխատավարձի աճի դեպքում միջին վիճակագրական աշխատողի կյանքում քիչ բան կփոխվեր:

Խնդիրն այն է, որ Հայաստանում միջին անվանական աշխատվարձի չափն ինքնին փոքր է եւ հեռու է սոցիալական ստանդարտը ապահովելուց: Ուստի նրա աճն ու գնաճի տեմպը համեմատելը  ճիշտ չէ: Քանի որ սպառողական գների ինդեքսը որոշվում է 470 տեսակի ապրանքների եւ ծառայությունների  հաշվարկով, որոնցից որոշներն իրենց գներով աղքատներին պարզապես անհասանելի են:

Գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սոցիալական գնաճն է: Այսինքն, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների թանկացումը:  Բնակչության անապահով խավերին հատկապես հետքրքրում է էներգակիրների, հացի, ինչպես նաեւ մի շարք կարեւոր ապրանքների ու բժշկական ծառայությունների եւ ղեղորայքի գեները, որին շուտով կավելանա նաեւ հասարակական տրանսպորտը:

Թվում է անելանելի իրավիճակ է ` գների եւ սակագների հետ կախված...սակայն ելք կա: Օրինակ, ԱԱՀ-ի գծով: Ներկայումս մեր երկրում այդ հարկը միասնական տոկոսադրույք ունի` անկախ կոնկրետ ծառայության եւ ապրանքի սոցիալական նշանակությունից: Գերմանիայում, օրինակ, բացի մյուս գործոններից, նշանկալի դեր ունի նաեւ տարբերակված ԱԱՀ-ի կիրառումը` ընդհանուր  19%-ից հիմնական սննդամթերքի դեպքում այն նվազում է մինչեւ  7%-ի:

Պետք է խոստովանել, որ մեր երկրում հարկային քաղաքականությունն ավելի շատ հօգուտ «հարուստների» է, քան «աղքատների»: Ճիշտ է, մեզ մոտ  ֆիզիկկան անձանց եկամուտների հարկման հարցում այնպիսի հարթ սանդղակ չէր գործում, ինչպես Ռուսաստանում, սակայն դրա պրոգրեսիվության առումով զիջում ենք զարգացած երկրներին, որոնք աչքի են ընկնում արդյունավետ սոցիալական քաղաքկանությամբ:

Հայաստնում ցածր պրոգրեսիվությունը եկամտահարկի բեռը թողնում է աշխատվարձի ոչ բարձր մակարադակ ունեցողների վրա: Արդարացի կլիներ, եթե եկամտահարկի սանդղակը համապատասխանեցվեր եկամուտների չափին:

Մյուս հնարավորությունը կապված է շահաբաժինների հետ, որոնք մեզանում ազատված են հարկերից: Մի շարք զարգացած երկրներում  կորպորացիաներն ու նրանց բաժնետերերը ` ֆիզիկական անձինք, դիտարկվում են որպես առանձին հարկատուներ, որոնցից յուրաքանչյուրի եկամուտը հարկվում է:

Ի դեպ, «ֆիզիկական անձինք» տերմինը առանձին քաղաքացիներ դիտում են որպես իրենց եկամուտների նկատմամբ ոտնձգություն: Սակայն առաջինը` հարկ են վճարում միայն բաժնետերերը, ոչ թե ողջ բնակչությունը: Երկրոդը` Հայաստանի պարագայում  այն հիմնականում կվճարեն բացմամիլիոնանոց շահաբաժիններ ստացող ֆիզիկական անձինք: Իսկ այդպիսիք մեզանում մոտ 500 են` խոշոր առեւտրային ընկերությունների սեփականատերերը:

Ներկայումս բանավեճ է առաջացացել մայրաքաղաքի հասրակական տրանսպորտի վարձավճարների բարձրացման կողմնակիցների եւ ընդդդիմախոսների մեջ: Խնդրի արմատական լուծման ուղիներ կան, ճիշտ է, երկարաժամկետ հեռանկարում: Սակայն այդ ոլորտում մասնավոր ընկերությունները բարեփոխումների այդքան երկար չեն պատրաստվում սպասել:

Եթե «գծատերերը» արդարացիորեն բողոքում են իրենց բիզնեսի «վնասաբերությունից», ապա կարելի է հարկային արտանություններ կիրառել տրանսպորտային ընկերությունների համար: Հիշեցնենք, որ ինչ-որ ժամանակ էլեկտրատրանսպորտն ազատված էր ԱԱՀ-ից:

Իհարկե, խնդիրի լուծման սպեկտրը բավականին լայն է: Հարցը նրանում է, որ համապատասխան պետական մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այդ խնդրով:

Ալբերտ Խաչատրյան