Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի ԱԳՆ է հրավիրվել Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դ. Դոլակիան, որին վճռական բողոք է ներկայացվել Լոնդոնի կողմից Կիևի ռեժիմին ԱԹՍ-ների և սպառազինության այլ համակարգերի մատակարարումների հետագա ավելացման կապակցությամբ։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Դեմարշի ընթացքում նշվել է, որ Միացյալ Թագավորության կտրուկ առճակատող գիծը ուկրաինական ուղղությամբ ակնհայտորեն ենթարկված է զինված հակամարտության հնարավորինս ձգձգման և էսկալացիայի խնդրին և միայն հեռացնում է դրա քաղաքական կարգավորման հեռանկարը։ Ընդգծվել է, որ մեծածավալ մատակարարումներով հեռահար հարձակողական սպառազինության Լոնդոնն իրեն դնում է Կիևի ռեժիմի արյունալի ոճրագործությունների հանցակցի դրության մեջ, որոնք այլ կերպ չեն կարող բնութագրվել, քան ահաբեկչություն և ռազմական հանցագործություններ։
Բրիտանական կողմին ներկայացվել է միջազգային պարտավորությունների ցանկը, որոնք Լոնդոնը խախտում է Կիևին ցուցաբերվող աջակցության հետևանքով։ Պարզաբանվել են անգլիացիների ապակառուցողական գործողություններին առնչվող համակողմանի ռիսկերը, ինչպես նաև նրանց ջանքերի ապարդյուն լինելը՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գերազանցության ֆոնին, որոնք հատուկ ռազմական գործողության գոտում պահպանում են ռազմավարական նախաձեռնությունը։
Առանձնապես նշվել է, որ Միացյալ Թագավորության վարած քաղաքականության լույսի ներքո ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ պատասխան գործողությունների՝ ինքնապաշտպանության իրավունքի իրացման շրջանակում։ Հաստատվել է, որ Ուկրաինայում գտնվող ցանկացած բրիտանական ռազմական օբյեկտ, որն օգտագործվում է Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար, օրինական թիրախ է։ Ընդգծվել է, որ իրավիճակի հնարավոր հետագա անբարենպաստ զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրում է Լոնդոնը։
Բրիտանական կողմին ներկայացվել է պահանջ՝ հրաժարվել իրականացվող էսկալացիոն գծից և իր գործողությունները տեղափոխել համապատասխան միջազգային պարտավորությունների հուն»,- նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։





























