Նախորդ երեկոյի և գիշերվա ընթացքում ուկրաինական ԱԹՍ-ների ձեռնարկած Մոսկվայի վրա հարձակման փորձը վերջին մի քանի տարիների ընթացքում դարձել է ամենախոշորներից մեկը։ Դրա մասին վկայում են ТАСС-ի հաշվարկները, որոնք կատարվել են մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տրամադրած տվյալների հիման վրա։
Ըստ նրա հաղորդագրությունների՝ Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչում էր ավելի քան 350 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ոչնչացվել է հեռավոր սահմանագծերում։





























