Ադրբեջանը հայտարարել է, որ հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր էին նախապատրաստվում։
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, «հանցավոր խմբի անդամներն Ադրբեջանում հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր էին նախապատրաստում՝ տեղեկություններ հավաքելով նրանց տեղաշարժի երթուղիների և պահպանության մասին»։
Պնդվում է, որ խմբավորումը կրիպտոարժույթի միջոցով ֆինանսավորել է այն անձանց, որոնք մասնակցել են «արտերկրում զինված հակամարտություններին, դրանց թվում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամներին»։ Հատուկ ծառայությունների՝ հինգ երկրում իրականացված համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 10 մարդ։ Նրանցից մեկը արտահանձնվել է Ադրբեջան։
Ընդհանուր առմամբ, գործով 11 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ և կալանավորվել է։




























