ByteDance ընկերության հիմնադիր Չժան Իմինը առաջին անգամ գլխավորել է Ասիայի ամենահարուստ մարդկանց ցուցակը, հայտնում է Bloomberg-ը։ Դա նշանավորում է TikTok-ի ստեղծողի հաղթական վերադարձը՝ արհեստական բանականության հետ կապված կապիտալների սրընթաց աճի ֆոնին, որոնք գերազանցում են տնտեսության ավանդական ճյուղերի միլիարդատերերի կարողությունները։
43-ամյա Չժանի կարողությունը գնահատվում է ավելի քան 105 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նա կարողացել է պահպանել իր դիրքերը՝ չնայած կարգավորող մարմինների հետ կոշտ դիմակայությանը, որը քիչ էր մնում հանգեցներ ԱՄՆ-ում հանրահայտ հավելվածի փակմանը։
Նա հարստության մակարդակով գերազանցել է հնդիկ մագնատ Գաուտամ Ադանիին։ Ներկայիս ցուցանիշը ցույց է տալիս նրա կապիտալի ութապատիկ աճ՝ 2019 թվականի մարտին արձանագրված 13 միլիարդ դոլարի համեմատ։


























