Երկուշաբթի առավոտյան Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 1 տրիլիոն դոլարի շեմը՝ նրա SpaceX և Tesla ընկերությունների բաժնետոմսերի աճի ֆոնին՝ սակարկությունների մեկնարկից հետո։ Դրա մասին հայտնում է Forbes-ը։

Այսպիսով, տեխնոլոգիական մագնատը վերադարձրեց իր տրիլիոնատիրոջ կարգավիճակը, որին առաջին անգամ հասել էր հունիսին։

Երկուշաբթի Մասկի կարողությունն աճել է 30,6 միլիարդ դոլարով՝ ֆոնդային շուկայի աշխատանքի վերջին օրվա՝ ուրբաթի համեմատ։

Այս թռիչքն ամրապնդում է Մասկի դիրքերը՝ որպես աշխարհի ամենահարուստ մարդու։ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը երկրորդ տեղում է մեծ տարբերությամբ. նրա կարողությունը գնահատվում է 371,5 միլիարդ դոլար։