Միաբևեռ համաշխարհային կարգը, որի պայմաններում մի կողմը զիջումների է հասնում ուժի և հարկադրանքի միջոցով, ավարտվել է։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Չինաստանի և Ռուսաստանի վետոն Իրանի հարցով մերժեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քաղաքական չարաշահումները և հաստատեց իրավունքի գերակայությունը։ Մենք պետք է պաշտպանենք բազմակողմանիությունը։ Միակողմանիությունը չի ծառայում որևէ մեկի շահերին»,- նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը։