Հնդկաստանում բժշկական սխալի պատճառով երեխաներ են տուժել. նրանց սխալ պատվաստանյութ են ներարկել: Հնդկաստանի արեւելքում գտնվող Արեւմտյան Բենգալ նահանգում հիվանդանոց են տեղափոխել 67 երեխաների: Պարզվել է` նրանց հարկ եղած պատվաստանյութի փոխարեն հեպատիտ B-ի վարակի դեմ դեղամիջոց են ներարկել:
Տուժել են մինչեւ հինգ տարեկան երեխաներ: Բժիշկների սխալը նկատել է 14 ամսական երեխայի հայրը: Բժիշկները հասցրել էին պատվաստել 114 երեխայի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Տեղի իշխանությունները կատարվածի քննություն են սկսել: Մի քանի բժիշկներ ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից: Տուժած երեխաների ծնողները բռնել են առողջապահության նախարարության տեղի ներկայացուցչին: Ներկայումս նա ազատ է արձակվել` ոստիկանության միջամտությունից հետո, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























