Պայթուցիկ սարքը գործել է կիրակի պակիստանյան հյուսիսարեւմտյան Հայբեր-Պատհունավա նահանգի մայրաքաղաք Պեշավար ում եկեղեցու մոտ, նվազագույնը 10 մարդ է զոհվել, հաղորդում է Geo News-ը:
Վիրավորվել են մոտ 35 մարդ: Զոհերի թվում կան կանայք ու երեխաներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
The Associated Press գործակալության տվյալներով, տեղական իշխանությունները հաղորդում են 25 հոգու մահվան մասին:
Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարում են, որ պայթյունը, հավանաբար, իրականացրել է մահապարտը: Ականատեսների պոսքով, հավատացյալները դուրս էին գալիս Պեշավարի Կոհաթի շրջանի եկեղեցուց, երբ պայթյունը տեղի է ունեցել:
Այլ մանրամասներ չեն ներկայացվում:





























