News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Օմսկի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, աղբանոցում յոթամյա տղայի դի են հայտնաբերել, ում սպանել է սեփական հայրը: Տղամարդուն արդեն ձերբակալել են:

Յոթամյա Կոլյա Կուկինը անհետացել էր հոկտեմբերի 4-ի առավոտյան, Մեծ Ատմաս գյուղում: Նա գնացել էր դպրոց ու այլեւս չէր վերադարձել: Երեկոյան երեխայի մայրը դիմել էր ոստիկանություն:

Կոլյա Կուկինի որոնումները երեք օր են տեւել: Ոստիկանության 200 աշխատակիցներ, քրեական հետախուզության ծառայողներ, 10 կինոլոգներ վարժեցրած շներով, կամավորներ ու տեղի բնակիչներ օր ու գիշեր փնտրում են տղային: Որոնման աշխատանքներում ընդգրկվել էին նաեւ ուղղաթիռ եւ անօդաչու թռչող սարք:

Երեք տարի առաջ ընտանիքի հայր Մաքսիմ Կալինինը երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի համար դատապարտվել էր, իհարկե այն ժամանակ, նա ուրիշ ընտանիքում էր ապրում: Նրան զրկել էին ծնողական իրավունքներից ու երկու տարվա պայմանական ազատազրկման էին ենթարկել առաջին ամուսնությունից ծնված որդուն տանջանքների ենթարկելու համար: Տղամարդը նրան շղթայել էր  ջեռուցման մարտկոցին: Ընդհանուր առմամբ նրան վեց անգամ դատապարտել էին կողոպուտների ու գողության համար, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Ինքը Մակսիմ Կալինինը հարցաքննության ժամանակ պատմել էր, որ դպրոց գնալուց առաջ երեխան կոպտել էր իրեն: «Անվանեց ինձ հարբեցող ու ձրիակեր: Ես չէի ցանկանում սպանել նրան: Գնացի նրա հետեւից, կանգնեցրի Իրտիշի ափին ու բռնեցի պարանոցից»,- պատմել է նա: Նրա խոսքով՝ տղան փորձել է ազատվել ու բղավել է, որ կպատմի բոլորին կատարվածի մասին: Հետո Կալինինը երեխայի պարանոցին պարանով քար է կապել ու հրել է գետը: «Թե եր հատվածում, չեմ հիշում, հարբած էի»,- պնդում է Կալինինը: Սակայն նրա վարկածն այդքան էլ ճշմարտանման չէ՝ հաշվի առնելով, որ երեխայի դին հայտնաբերել են աղբանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ