Ֆրանսիան մտադիր է Կենտրոնական Աֆրիկական Հանրապետություն ուղարկել հավելյալ մոտ հազար զինվոր: Այս մասին Europe 1 ֆրանսիական ռադիոկայանի եթերում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը:

Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվությանն է սպասում: Բացի դրանից, ֆրանսիական իշխանությունները  ԿԱՀ զենքի ներկրման վրա բեռնարգելք կիրառելու առաջարկով են հանդես եկել: Այս հարցով վերջնական որոշումը կկայացվի մինչեւ Աֆրիկայում անվտանգության հարցով գագաթաժողովը, որը տեղի կունենա Փարիզում՝ դեկտեմբերի 6-7-ին, հաղորդում է  Lenta.ru-ն: 

Ներկայումս ԿԱՀ-ում են գտնվում նաեւ 2,5 հազար աֆրիկացի խաղաղապահներ: Հիշեցնենք, որ ԿԱՀ-ի նախագահ Ֆրանսուա Բոզիզեն մահմեդական ապստամբների կողմից պաշտոնանկ էր արվել 2013թ. մարտին: Դա հանգեցրել էր երկրում անընդհատ մրցակցող քրիստոնեական եւ մահմեդական խմբավորումների  պարբերական բախումների: