Դեկտեմբերի 27-ի երեկոյան Պյատիգորսկի ոստիկանությունում հաղորդագրություն է ստացվել Չերկեսսկի մայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի մասին: Պայթյունը հուժկու է եղել ու լսվել է դեպքի վայրից չորս-հինգ կիլոմետր հեռավորությամբ: Կոտրվել են մոտակա տների ապակիները:
Պարզվել է, որ պայթյունի արդյունքում զոհվել է երեք մարդ՝ պատահական անցորդներ: Հայտնի է, որ ավտոմեքենայի մեջ սկսել է գործել ինքնաշեն պայթուցիկ սարքը:
Զոհվածների անձը հստատվել է: Նրանցից երկուսը Գեորգիեւսկ քաղաքի բնակիչներ են, երրորդը՝ Պյատիգորսկի: Դեպքից հետո քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:





























