News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանում «Շտապօգնությունը» հունվարի 1-ից մինչեւ հունվարի 2-ի առավոտյան ժամը 9:00-ին, սպասարկել է 809 կանչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ «Շտապօգնության» աշխատանքը շատ լարված է եղել, կանչերը, նախորդ տարվա համեմատ, անհամեմատ շատ են եղել. 809 կանչերից 136-ի դեպքում մարդկանց հոսպիտալացրել են։

Թագուհի Ստեփանյանը նշեց, որ կանչերի մեծամասնությունը կապված էր սիրտ-անոթային հիվանդությունների հետ, հիմնական դիմողները եղել են խրոնիկ հիվանդները, որոնց մոտ Ամանորի գիշերը սրացումներ են նկատվել։

«Այս տարի, թունավորման դեպքերն այդքան շատ չեն արձանագրվել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախորդ օրը (դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ի առավոտ) Երեւանում «Շտապօգնությունը» սպասարկել է 770 կանչ, որից 144-ի դեպքում մարդկանց հոսպիտալացրել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ