News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործի մասին:

Այսպես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝  Թեւոսիկի եղբոր սպանությունը վենդետայի արդյունք է: Բանն այն է, որ նույնիսկ անազատության մեջ Թեւոսիկը դրսում «գործեր է արել» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի միջոցով:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Սաֆարյանին սպանողները եղել են երկու հոգով, նրանք ժամանակին հայտնի Արմեն Տեր-Սահակյանի բանդայի մասնակիցներն են եղել: Արթուր Սաֆարյանին կրակողը 48 տարեկան Մովսեսն էր (շրջապատում նրան Մոսո են ասում), նրա հետ է եղել 45-ամյա Իսրայելը, ով շրջապատում հայտնի է Իսո անունով:  Թեւոսիկի եղբորը սպանելուց հետո, նախնական տեղեկություններով, Իսրայելը սպանել է Մովսեսին եւ դիակը թաքցրել: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ Մովսեսի դիակը դեռ չի գտնվել, բայց ինչ-որ հետքեր կան, Իսոն այն մտցրել է խողովակի մեջ: Այժմ ոստիկանությունում կասկածյալի կարգավիճակով գտնվողը հենց Իսոն է, ով ձերբակալված է եւ ում կկալանավորեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել էին թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ