News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքականության նպատակը անկախ ու բարգավաճ Հայաստանն է, որն իր հարեւանների հետ կապրի հաշտ ու համերաշխ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱՄՆ-ի Սենատի արտաքին կապերի կոմիտեի լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլզը:

Նրա խոսքով՝ դրան կարելի է հասնել օրենքի գերակայության ամրապնդման, տնտեսության ազատականացման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցով՝ հաղթահարելով կոռուպցիան եւ հաշտվելով Թուրքիայի հետ: «ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում իմ թեկնածությունը հաստատվելու դեպքում հենց այդ կետեր կլինեն առաջնահերթ», - ընդծել է Միլզը: «Հայաստանի հետ ուժեղ կապեր ունենալու ԱՄՆ-ի պարտականությունները անփոփոխ են», - հավելել է նա: Նրա խոսքով՝ 2013թ. սեպտեմբերին Հայաստանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին, ինչն ընդգծում է Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման համահարթման եւ նրա տնտեսության ու անվտագության ամրապնդման անհրաժեշտությունը:

Դեսպանի թեկնածուն ընդգծել է, որ ամենակարեւոր կետերից մեկը Թուրքիայի հետ հարաբերությունների հարթեցումն է: Ընդ որում, նա նշել է, որ ԱՄՆ-ն հաջորդ տարի համերաշխ աջակցություն կցուցաբերի հայ ժողովրդին՝ անցած դարի ողբերգական իրադարձությունների 100-ամյա տարելիցին: «Մենք նախկինի պես ընդծում ենք առանց նախապայմանների հայ-թուրքական արձանագրությունների կարեւորությունը: Եվ այսօր ակնհայտ է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման պատասխանատվությունը ընկած է Թուրքիայի վրա», - նշել է Միլզը:

Միլզը նաեւ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության թեմային: Դիվանագետի խոսքով՝ եթե նրա պաշտոնը հաստատվի, ապա վերջինս անպայմանորեն կհամագործակցի Ուորլիքի հետ (ԵԱՀԿ Միսնկի խբի ամերիկացի համանախագահ) եւ կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորման գործին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ