Ավստրալիայի կործանիչները միացել են «Իսլամական պետության» դիրքերին հասցվող ավիահարվածներին, հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով վարչապետ Թոնի Էբոթին:
Էբոթն ընդգծել է, որ Ավստրալիայի զինվորականները «խորհրդատվություն եւ օգնություն» են ցուցաբերելու Իրաքի բանակի զինվորներին` ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել էր ազգային անվտանգության գլխավոր խորհրդականներին, քննարկել «ԻՊ» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի ռազմավարությունը:
Սեպտեմբերի 18-ին ԱՄն ՌՕՈՒ օդանավերն օդային հարվածներ էին հասցրել Իրաքում «ԻՊ» գրոհայինների ճամբարին:




























