News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գորիսի ոստիկանությանը չի հաջողվում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայր բերման ենթարկել հունիսի 2-ին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով վկա, Սուրիկ Խաչատրյանի որդուն՝  Տիգրան Խաչատրյանին, քանի որ վերջինս չի ցանկանում: NEWS.am-ի հետ զրույցում գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանը փաստաբանը կարծիք հայտնեց, որ Տիգրան Խաչատրյանը վախենում է, որ դատարանում կասի մի բան, որն իրեն կվնասի:

«Տիգրան Խաչատրյանը չի ուզում գալ, իսկ եթե չի ուզում, ապա Գորիսի ոստիկանությունը չի էլ փորձի նրան բերման ենթարկել: Ոստիկանությունն ամեն անգամ երկտող կուղարկի, որ չի կարողանում հայտնաբերել: Տիգրան Խաչատրյանն էլ չի ուզում գալ, որովհետեւ վախենում է, որ հավանաբար ցուցմունք տալուց ինչ-որ նոր հանգամանքներ կբացահայտվեն: Մի բան հստակ է, որ ոստիկանությունն առաջնորդվելու է մարզպետի ցանկություններով եւ քմահաճույքներով»,- ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանը նորից պնդեց, որ սխալ է Սյունիքում դատավարությունը շարունակել, քանի որ Սյունիքում ապրող դատավոր Նապոլեոն Օհանյանը չի կարող հավասար պայմաններում քննել գործը: Նշենք, որ հոկտեմբերի 2-ին կայացած նիստի ժամանակ փաստաբանը միջնորդություն ներկայացրեց դատավոր Նապոլեոն Օհանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին, որը սակայն, դատավորը մերժեց:

«Կարող ենք ասել, որ կարող ենք ասել, որ շատ ավելի դժվարացավ եւ ավելի բարդացավ այս գործով արդարադատությանը հասնելու ճանապարհը»,- ավելացրեց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախորդ տարվա հունիսի 1-ին տեղեկանալով, որ իր եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի է ենթարկվել, Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին վախեցնելու նպատակով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել է, իսկ Արտակ Բուդաղյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ