Բրազիլիայի բնակիչները այսօր՝ հոկտեմբերի 5-ին, երկրի նախագահ, դաշնային խորհրդարանի պատգամավորներ ու նահանգապետեր են ընտրում, հաղորդում է NEWSru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրազիլիայում ընտրությունները տեղի են ունենում համացանցի միջոցով: Գործող նախագահ Դիլմա Ռուսեֆի գլխավոր մրցակիցներն են Շրջակա միջավայրի նախկին նախարար Մարինա Սիլվան եւ Սոցիալ դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Էսիո Նեվեսը:
Վերջին հարցումների համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթողը կարող է որոշվել երկրորդ փուլից հետո եւ Ռուսեֆի առավելությունն աննշան է:
140 մլն գրանցված ընտրողները քվեարկելու են էլեկտրոնային սարքերի միջոցով, այնպես որ քվեարկության արդյունքները հայտնի կլինեն ընտրատեղամասերի փակվելուց մի քանի ժամ անց:




























