Հաշված ժամեր են մնացել Շվեդիայում Նոբելյան  113-րդ շաբաթի բացմանը, որն ավանդաբար սկսվում է ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում դափնեկրի անունը հայտարարելուց, փոխանցում է NEWSru-ն:

Այս տարի ֆիզիկայի մրցանակի դափնեկիրը  հավանաբար կլինի ռուսաստանցի` Տիեզերքի առաջացման ինֆլյացիոն տեսության ստեղծման համար: Տվյալ տեսությունը հաստատում է ստացել միայն 2014 թ. ` գրավիտացիոն ալիքների բացահայտումից հետո:

Հոկտեմբերի 7-ին, նշում է թերթը, Շվեդիայի մայրաքաղաքում հայտարարվելու է ֆիզիկայի Նոբելյան հանձնաժողովի որոշման մասին, հոկտեմբերի 8-ին` քիմիայի: Հոկտեմբերի 10-ին Օսլոյում կանվանեն խաղաղության մրցանակի դափնեկրին:  «Նոբելի հիշատակի տնտեսական մրցանակի» դափնեկիրը, որը հիմնադրել է Շվեդիայի բանկը  1968 թ., կպարզվի հոկտեմբերի 13-ին:

Իր կտակում Ալֆրեդ Նոբելը դափնեկրի ընտրությունը հանձնել է Սթոքհոլմի Կարոլինայի ինստիտուտին, որը հիմնվել է 1810 թ. եւ այժմ  աշխարհի առաջատար կրթական եւ գիտական բժշկական կենտրոններից է: Դրան կից ստեղծված Նոբելյան կոմիտեն բաղկացած է հինգ մշտական անդամներից, որոնք իրենց հերթին, իրավունք ունեն փորձագետներ հրավիրել խորհրդատվության համար: