Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Մինսկում, պետությունների ղեկավարների մակարդակով:

Այսպիսով, Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ դառնում է Միության լիիրավ անդամ, որը սկսելու է գործել 2015 թվականի հունվարի 1-ից:

Սպասվում է, որ առաջիկայում ԵՏՄ-ին կմիանա նաեւ Ղրղզստանը: Հոկտեմբերի 10-ին խորհրդի նիստի ժամանակ կողմերը հայտարարություն են ստորագրել որպես լիիրավ անդամ ԵՏՄ-ին նրա միանալու միջոցառումների նախագծի մասին: