News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սիրիայի քրդաբնակ Քոբանիի դեմ իսլամիստների հարձակումները շարունակվում են, սակայն ԱՄՆ եւ կոալիցիոն գործընկերների ավիահարվածներն ու քրդերի դիմադրությունը ստիպել է իսլամիստներին նահաջնել Քոբանիի որոշ շրջաններից:

Քրդական ANF գործակալությունը հայտնել է, թե  չնայած վերջին օրերին քուրդ զինյալների հակահարձակման արդյունքում Քոբանիի մի քանի շրջաններից իսլամիստները նահանջել են, սակայն նրանք շարունակում են տարբեր կողմերից գրոհել Քոբանին:

Քուրդ զինյալները նշում են, որ իսլամիստները հարեւան շրջաններից նոր մարդկային եւ տեխնիկական համալրում են ստացել եւ անցել նոր հուժկու հարձակումների:Նշվում է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացվում են օրական մոտ 20 ավիահարված:

Հիշեցնենք, որ մոտ 33  օր է՝ իսլամիստները հարձակում են իրականացնում քրդաբնակ Քոբանիի դեմ եւ օրեր առաջ գրեթե գրավել էին Քոբանիի 40 տոկոսը, սակայն ավիահարվածների եւ քրդերի դիմադրության շնորհիվ ստիպված են եղել կրկին նահանջել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ