Մոսկվայի հարավ-արեւմուտքում անհայտ անձը մի քանի անգամ կրակել է Հայաստանի քաղաքացու ուղղությամբ: Տուժածը հիվանդանոցում մահացել է: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններին:
Տղամարդու վրա հարձակումը տեղի է ունեցել նախօրեին, տեղական ժամանակով 21:00-ին, Բալակլավսկի պողոտայի N4 տան մոտ: Հանցագործը մի քանի անգամ կրակել է տուժածի ուղղությամբ, երբ վերջինը դստեր հետ դուրս է եկել շենքի մուտքից: Մարդասպանը դիմել է փախուստի:
Տղամարդուն փոխադրել են հիվանդանոց, սակայն բուժօգնություն ցուցաբերել չեն կարողացել. ստացած վնասվածքների հետեւանքով նա մահացել է:




























