Ավստրալիայի ոստիկանությունը պարզել է Սիդնեյի կենտրոնի Lindt սրճարանում պատանդներ վերցրած տղամարդու ինքնությունը, հայտնում է Sky News հեռուստաալիքը: Սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները լրագրողներին խնդրել են չհրապարակել նրա անունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հաստատությունը կարողացել է լքել հինգ մարդ՝ երկու կին եւ երեք տղամարդ: Ինչ վերաբերում է մյուս պատանդներին, ապա, ըստ հեռուստաալիքի, նրանց թիվը հասնում է 20 -ի:
Ավելի վաղ Սիդնեյից NEWS.am –ի թղթակիցը հայտնել էր, որ Սիդնեյի կենտրոնի Lindt սրճարանում պատանդ վերցրած ահաբեկիչը կապի մեջ է մտել մամուլի հետ եւ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթին զանգահարելու ցանկություն հայտնել: http://news.am/arm/news/244063.html Տղամարդը նաեւ պահանջել էր իրեն տալ ԻԼԻՊ-ի դրոշը՝ պատանդների դիմաց:




























