Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակից բռնագրավել է գույքը: minval.az-ի փոխանցմամբ՝ բռնագրավվել են ռադիոկայանի գույքն ու փաստաթղթերը՝ սերվերային համակարգիչը, նոթբուքերը, ֆոտոխցիկքները եւ հիշողության քարտերը: Այսպիսով, նախկին ռեժիմով ռադիոկայանի գործունեությունը դադարեցված է: Սակայն գրասենյակի ղեկավարությունը մտադիր չէ դադարեցնել հեռարձակումը եւ կաշխատի Պրահայում գտնվող ռադիոկայանի շտաբ-բնակարանից:
Միեւնույն ժամանակ, գլխավոր դատախազության մամուլի ծառայության պետ Էլդար Սուլթանովը Turan-ին հայտարարել է, որ խուզարկումն իրականացվել է ծանր հանցագործությունների գծով Քննչական վարչության կողմից հետաքննվող քրեական գործի շրջանակներում: Սակայն Սուլթանովը չի հստակեցրել, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը:
Կարելի է ենթադրել, որ խոսքը տասնյակ հասարակական կազմակերպություններին առնչվող գործի մասին է, որոնք մեղադրվում են օտարերկրյա դոնորների նախագծերի իրացման ընթացքում խարդախության, հարկերի վճարումից խուսափելու մեջ:




























