Թերթերի կրպակների բացումից ընդամենը մեկ ժամ հետո փարիզյան երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի նոր համարը գտնելն այլեւս հնարավոր չէ: 3 մլն-անոց տպաքանակն ամբողջապես գնվել է:
«Ֆրանսիական մամուլի համար սա բացարձակ ռեկորդ է», պատմաբան Պատրիկ Էվենոն հայտարարել է AFP-ին: Նա հիշեցրել է, որ Առաջին աշխարհամարտից հետո խաղաղության ստորագրման օրը ամենամեծ տպաքանակը կազմել է 2 մլն օրինակ, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Le Monde-ն վաճառքի էր հանվել 1,2 մլն օրինակով:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 14-ին, Ֆրանսիայում վաճառքի էր հանվել ահաբեկչությունից հետո Charlie Hebdo երգիծական թերթի առաջին համար: Ինչպես եւ խոստացել էր խմբագրությունը, շապիկին հայտնվել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը. Նա արտասվում է եւ ձեռքին պահում է «Ես Շառլին եմ» պաստառը: Իսկ վերեւում գրված է Tout est pardonné (Անեն ինչ ներված է):



























