News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործի շրջանակներում հարցաքննվել են մի շարք պաշտոնատար անձինք, օրինակ՝ որպես վկա հարցաքննվել է նաեւ Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ, այն ժամանակ 6-րդ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը: Գեւորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Ես չգիտեմ, թե դա որտեղից է դուրս եկել, բայց իրենք այդ գործում կան, խոսքը ոչ թե սպանության, այլ կոծկելու գործի մասին է: Միանշանակ է, որ ինքն էլ, Ալիկն էլ այդ գործի շրջանակներում կան, էդ կասետը, որ հրապարակվեց, Ալիկը հենց առաջին դերն է խաղում»:

Փոխոստիկանապետի հայրը չի ցանկանում մանրամասներ հայտնել, որպեսզի չվնասի քննությանը: Պետրոս Մհերյանը շեշտեց, որ իր որդու սպանության գործի չբացահայտման մեղավորները հենց Կարեն Բաբակեխյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ ՀՔԾ նախկին քննիչ, այժմ փաստաբան Հեկտոր Սարդարյանն է:

Նա շեշտեց, որ եթե մարդիկ գործը կոծկում են, կամ խառն են այդ գործին, կամ պատվիրատուներն են, կամ դա անոմ են ինչ-որ գումարի դիմաց: Նա հույս ունի, որ մի օր իր որդու սպանության գործը կբացահայտվի:

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն սպանվել է 2009թ-ի  փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել էր 8 կրակոց, որոնցից 5-ն էին նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել էր նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել էին տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել էր հանցագործության վայրից աննկատ հեռանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ