News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

«Էրեբունի» պետական արգելոցը մեծացնում է իր տարածքները, հաղորդում է «ԷկոԼուրը»: 

 89 հա զբաղեցնող արգելոցին եւս 31 հա կավելանա Ողջաբերդ համայնքից: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Սարգսյանը: «Տարածքները չափագրվել է, քարտեզագրվել է: Սահմանված կարգով գյուղապետերի համաձայնությամբ եւ մարզպետարանի համաձայնությամբ գործընթացի մեջ է, շուտով կառավարությունը այս կապակցությամբ որոշում կընդունի»,- ասաց Գեւորգ Սարգսյանը:

ԷկոԼուրի հարցին, թե ինչպես է իրականացվում արգելոցի պահպանությունը, երբ արգելոցը ցանկապատ չունի, Գեւորգ Սարգսյանը պատասխանեց. «Էրեբունի պետական արգելոցը շատ նորմալ վիճակում է: Ճիշտ է` ցանկապատ չկա, ես ինչ աշխատում եմ, չեմ էլ տեսել ցանկապատ: Պահպանությունն իրականացվում է պատշաճ մակարդակով, հակահրդեհային աշխատանքները կատարվում են պատշաճ մակարդակով, ոչ մի անգամ հրդեհ չկա, ոչ մի խնդիր չունենք»:

«Էրեբունի» պետական արգելոցը կազմավորվել է 1981թ.,  գտնվում է Երեւան քաղաքից դեպի հարավ-արեւելք` Մուշաղբյուր եւ Գեղադիր գյուղերի սահմաններում:

Արգելոցում բնական պայմաններում աճում են գիտությանը հայտնի չորս տեսակ վայրի ցորեններից երեքը` Ցորեն Ուրարտու, Ցերեն բեոտական` վայրի միահատիկը, Ցորեն Արարատյան` վայրի երկհատիկը, որոնք աչքի են ընկնում ներտեսակային մեծ բազմազանությամբ:

Բացի վայրի ցորեններից արգելոցի տարածքում աճում են նաեւ գարու, աշորայի վայրի տեսակներ: «Էրեբունի» արգելոցն իր մեջ ընդգրկում է նաեւ բարձրակարգ ծաղկավոր բույսերի շուրջ 300 տեսակ, որը կազմում է Հայաստանի ֆլորայի ավելի քան 9%-ը: Տասներեք տեսակ գրանցված է Հայաստանի Բույսերի Կարմիր գրքում:

Տպել
Partner news