News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չի կարելի բացառել Նախիջեւանում թուրքական ռազմակայանի տեղակայման հնարավորությունը, հատկապես այն թափանցիկ ակնարկների ֆոնին, որ արվել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից` Ադրբեջան կատարած այցի ընթացքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռազմական կանխատեսման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները Նախիջեւանում թուրքական ստորաբաժանումների հնարավոր տեղակայման մասին:

Ցիգանոկն ընդգծել է, թե Ադրբեջանում ռազմակայան հիմնելուն Թուրքիային կարող է մղել Մոսկվայի եւ Երեւանի միջեւ կնքված պայմանագիրը` Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետը երկարաձգելու մասին: «Այդ հարցը պետք է դիտարկել ոչ այնքան եւ ոչ միայն թուրք-ադրբեջանական, որքան թուրք-ռուսական հարաբերությունների համատեքստում» - նշել է փորձագետը՝ նկատի ունենալով Մոսկվայի եւ Անկարայի ակտիվացած բազմաշերտ համագործակցությունը: Նրա խոսքով, Անկարան որեւէ քայլ չի ձեռնարկի, որոնք կարող են կասկածի տակ դնել համագործակցությունը: «Անկարան «կիպ» նստել է ռուսական ասեղի վրա: Նախ առեւտրական, ապա էներգետիկ, այժմ էլ ռազմական տեխնիկական ասեղի վրա: Եւ դժվար թե կարողանա քայլեր ձեռնարկել առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու»,- ասել է փորձագետը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահն Ադրբեջան կատարած այցի ընթացքում խոսել է  Ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքելու մասին, որն, ըստ էության, նշանակում է նոր ռազմա-քաղաքական դաշինքի ստեղծում, որի շրջանակներում Ադրբեջանում կարող է հայտնվել Թուրքիայի ռազմաբազան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ