News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցոււթյան պատգամավոր Ստեփան Մարգարյանը պնդում է, որ իրեն ոչ ոք չի տեղեկացրել խմբակցության նիստի եւ իրեն միջազգային պատվիրակությունների կազմից հանելու մասին։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ստեփան Մարգարյանը նշեց, որ ինքն այնուամենայնիվ հանգիստ է վերաբերում կայացված որոշմանը։

«Կան խորքային բաներ, որոշակի հարցականներ։ Կոռեկտ չէ անձի հարցը քննարկել՝ առանց ներկայության, առանց տեղյակ պահելու։ Ինձ ոչ ոք չի զանգել, խաբում են, թե երկու օր շարունակ ինձ զանգահարել են, չեմ պատասխանել։ Նման բան չի եղել։ Բացի դրանից այլ դեպքերում զանգում եւ օգնականիս էին հայտնում, բայց այս անգամ նրան էլ չեն զանգել»,- ասաց Ստեփան Մարգարյանը՝ նշելով, որ ինքն այս պահին ավելին չի կարող ասել։

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցությունը որոշում է կայացրել միջազգային պատվիրակություններից հետ կանչել Էլինար Վարդանյանին եւ Ստեփան Մարգարյանին։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը երկու օր շարունակ զանգահարել է Էլինար Վարդանյանին եւ Ստեփան Մարգարյանին, սակայն նրանք չեն պատասխանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ