Հարավային Սուդանում այսօր՝ նոյեմբերի 4-ին, կործանված բեռնատար օդանավը նախնական տեղեկություններով պատկանել է «Տարոնավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ Պապիկյանն օդանավը տվել էր վարձակալության տաջիկակական ավիաընկերությանը:

Նշենք, որ Պապիկյանը ըստ տարբեր տեղեկությունների Հանրապետությունում չի գտնվում:

Ինչ վերաբերում է օդանավի անձնակազմին, նրանք նախկինում աշխատել են Հայաստանում: Նրանք Հայաստանից հեռացել են, երբ երկրում արգելվել է նմանատիպ օդանավերի գործունեությունն արգելվել է:

Հիշեցնենք, որ ՌԴ 5 քաղաքացի տեղափոխող ԱՆ-12 օդանավը, նախնական տեղեկություններով, վայր է ընկել մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանից 800 մ հեռավորության վրա։ Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ վթարից կարող էր զոհվել մինչեւ 40 մարդ։ Հաղորդվում է, որ փրկվել է 2 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, փոխանցում է Lifenews-ը։

Ականատեսները հայտնել են, որ օդանավը մասերի է բաժանվել։ Բեկորները ցաքուցրիվ են եղել Սպիտակ Նեղոս գետի երկայնքով։