Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցություն եւ համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին եւ ամբողջ ֆրանսիացի ժողովրդին: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է այդ անմարդկային սպանությունները եւ պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել՝ այդ ահաբեկչական հանցագործությունների հետաքննության գործում»,- նշել է Պեսկովը:

Նշենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների եւ հրաձգությունների արդյունքում, նախնական տվյալներով, 60 մարդ է զոհվել: Շուրջ 100 մարդ պատանդառվել է: