ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցավակցություններ է հայտնել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ։
Իր արտակարգ ելույթում ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե հարձակումը Փարիզի վրա «հարձակում էր ողջ մարդկության վրա»։ «Դա պարզապես հարձակում չէր Փարիզի վրա, հարձակում չէր Ֆրանսիայի վրա, դա հարձակում էր ողջ մարդկության եւ արեքների վրա»,- ասել է Օբաման։
Նոյեմբերի 13-ին Փարիզի վեց տարբեր տեղերում ահաբեկչություններ էին եղել։ Զոհերի թիվն անցնում է 60-ից, ահաբեկիչները 100 մարդ էին պատանդառել «Բատակլան» համերգասրահում։





























