Փարիզի ոստիկանությունը տվյալներ ունի, որ ահաբեկչությունների շարքի հետեւանքով սպանվել է 8 ահաբեկիչ։ Նրանցից 7-ը մահապարտի գոտի են օգտագործել, հայտնել է հետաքննությանը մոտ գտնվող աղբյուրը, գրում է Liberation-ը։
Աղբյուրի փոխանցմամբ 3 ահաբեկիչներ պայթեցրել են իրենց, եւս մեկին սպանել են ուժայինները «Բատակլան» թատրոնի վրա հարձակումից հետո։ Երեք զինյալ մահապարտի գոտի են գործի դրել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, որտեղ ընթանում էր Գերմանիայի հետ ընկերական խաղը, որին ներկա էր երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Եվս մեկ հանցագործ պայթեցրել է իրեն Փարիզի 11-րդ շրջանում՝ Վոլտերի բուլվարում, փոխանցում է Gazeta-ն։
Ավելի վաղ Փարիզի ոստիկանության պրեֆեկտ Միշել Կադոն հայտնել էր, որ իրավապահները բոլոր ահաբեկիչներին մահացած են համարում, սակայն շարունակում են հնարավոր հանցակիցների որոնումները։
Ընդհանուր առմամբ գրանցվել է ահաբեկչության 6 ակտ։ Հարուցվել են քրեական գործեր։





























