Նոյեմբերի 14-ին սպասվող Փարիզ-Երեւան թռիչքը նախնական տեղեկություններով չի հետաձգվելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Air France ավիաընկերության հայաստանյան գրասենյակից:
Նրանց փոխանցմամբ՝ ժամը 10:30-ի դրությամբ փոփոխություն չի կատարվել եւ ժամը 20:50-ին օդանավը վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում:
Նշենք, որ ֆրանսիական Air France ավիաընկերությունն արդեն հայտարարել է, որ շարունակելու է թռիչքներ իրականացնել ըստ գրաֆիկի՝ հետեւելով անվտանգության ուժեղացված միջոցառումներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան դեռ չի փակում ավիահաղորդակցությունը՝ Փարիզում ստեղծված իրավիճակի պատճառով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ին երեկոյան ահաբեկչություններ են տեղի ունեցել միաժամանակ 6 տարբեր վայրերում:
Ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 153 մարդ:





























