Ֆրանս-գերմանական սահմանին նախազգուշական լրացուցիչ միջոցառումներ են անցկացվում։ Նախնական տեղեկություններով՝ գնացքներից իջեցնում են արաբի արտաքինով բոլոր մարդկանց, փոխանցում է Lifenews-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ին երեկոյան ահաբեկչություններ են տեղի ունեցել միաժամանակ 6 տարբեր վայրերում:
Ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 153 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։





























