Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մարտի 27-ին գիշերը անհայտ անձը բարձրացել է գյուղի տներից մեկի տանիք եւ տանիքի վրա խարույկ արել: Երբ տան 28-ամյա բնակիչը ծխի հոտ զգալով բարձրացել է տանիք, փորձել հանգցնել կրակը, անհայտ անձը սուր գործիքով վնասել է նրան եւ ծեծի ենթարկել:

Տանտերը գոռգոռոցից հետո միայն նա դիմել է փախուստի: Նշված միջադեպով զբաղվում են իրավապահները: