News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 1-ին մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, հավելելով, որ Զարուհի Պետրոսյանին մահվան է հասցրել ամուսինը՝ Յանիս Սարկիսովը` դաժանաբար ծեծելով կնոջը: Յանիս Սարկիսովն այժմ ձերբակալված է: Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ նախաքննությունն ավարտվել է, դեպքը բացահայտվել է եւ այդ մասին համապատասխան տեղեկատվությունը մոտ մեկ ժամից  կտեղադրվի ոստիկանության կայքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը, Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 1-ին, ժամը 3-ին մահացել էր: Ըստ Հայաստանի ոստիկանության՝ 20-ամյա աղջիկը հիվանդանոցում հայտնել է, որ գլխապտույտի հետեւանքով վայր է ընկել, մինչդեռ, ինչպես NEWS.am-ին հայտնել էին Պետրոսյանի հարազատները, նրան օրեր շարունակ դաժան ծեծի էին ենթարկել ամուսինն ու սկեսուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ