News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների եւ անձամբ դե-ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին օրերին ուժգնացած հակաօրինական գործողությունների հրահանգումը, կազմակերպումն ու իրագործումը:

Կուսակցության հայտարարության մեջ ասվում է.

«Արհամարհելով Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովրդի պահանջը, քաղաքական եւ հասարակական մի շարք դերակատարների, մտավորականության, ինչպես նաեւ ի դեմս ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջազգային հանրության հորդորները հանգուցալուծել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով, դե-ֆակտո իշխանությունները ընտրել են արյունահեղության ուղին, ինչը դրսեւորվեց բանակցությունների հրավիրված եւ հրազենից դավադրաբար վիրավորված Պավել Մանուկյանի, ապաեւ նրա որդու՝ Արամ Մանուկյանի դեպքում:

«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ.

– 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության պատվիրատուներն ու աջակիցները մինչ այժմ բացայատված չեն.

– 2008թ. մարտի մեկին դե-ֆակտո իշխանությունների կողմից 10 խաղաղ քաղաքացիների սպանությունն իրագործողներից եւ նրանց հրաման տվողներից որեւէ մեկը պատասխանատվության ենթարկված չէ.

– Երկրում համատարած կիրառվում է ընտրովի արդարադատություն, որի արդյունքում մարդասպանները չեն դատապարտվում, իսկ ամենաաննշան զանցանքը, սեփական քաղաքական հայացքների ոչ ստանդարտ ձեւով խաղաղ արտահայտելը կարող է պատճառ դառնալ քաղաքացու տարիներով ազատազրկման: Արդյունքում ունենք 15 քաղբանտարկյալ, իսկ այժմ էլ՝ շինծու մեղադրանքներով տասնյակից ավելի ձերբակալվածներ.

– «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ, Երեւան քաղաքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը ապօրինի բերման է ենթարկվել, դաժանաբար ծեվծել է, որի արդյունքում նա կորցրել է գիտակցությունը. բժշկական հաստատությունում նրա մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում եւ բազմաթիվ վնասվածքներ՝ գլխի եւ մարմնի վրա: Նույն կերպ դաժան ծեծի են ենթարկվել մի շարք քաղաքացիական ակտիվիստներ:

– Վերջապես, երեկ՝ հուլիսի 27-ին, ընդամենը խաղաղ հանրահավաքի մասնակցելուն շտապող հարյուրավոր քաղաքացիներ կեղծ, շինծու մեղադրանքով, իբր անկարգություններին մասնակցելու համար, բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների թվում են եղել նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Նախախորհրդարանի եւ Հակաճգնաժամային խորհրդի մի շարք անդամներ:

– Հայաստանում դադարել են գործել իրավապահ մարմինները, քանի որ հակաօրինական գործողությունները, որոնք ավանդաբար եւ պարբերաբար կիրառվել են իշխանությունների կողմից, կարելի է որակել որպես սեփական քաղաքացիների ահաբեկմանն ուղղված պատժիչ գործողություններ:

Այս ամենը գալիս է հիմնավորելու այն փաստը, որ «Սասնա Ծռեր»-ը հակաահաբեկչական խումբ է:

Իսկ այն համաժողովրդական աջակցությունը, որը դրսեւորվեց «Սասնա Ծռեր»-ի հանդեպ փաստում է, որ ամբողջ ժողովուրդը դարձել է իշխանությունը բռնազավթած վարչախմբի պատանդը, սակայն դեռ չի կորցրել հույսը ազատագրվելու եւ կառուցելու իր երազանքների Հայաստանը՝ ազատ, արդար եւ հզոր:

«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է գործող դե-ֆակտո իշխանություններից.

– Անհապաղ թույլ տալ սնունդ, ջուր եւ դեղորայք հասցնել ՊՊԾ գնդում պատսպարված «Սասնա Ծռեր» խմբի անդամներին, ապաեւ վերսկսել նրանց հետ բանակցությունները՝ խնդիրը անարյուն հանգուցալուծման հասցնելու նպատակով,

– Վերականգնել Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգի գործունեությունը, անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ վերջին օրերին քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մյուս քաղաքացիներին եւ պատասխանատվության ենթարկել խաղաղ քաղաքացիների հանդեպ ապօրինություններ եւ բռնություններ գործադրած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին,

– Ձեւավորել ժողովրդական վստահության ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի եւ կանցկացնի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ՝ արդեն այս տարվա դեկտեմբեր ամսին:

Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին դուրս գալ փողոց, մասնակցել հանրահավաքներին, իրենց բողոքի ձայնն արտահայտել ընդդեմ իշխանությունների ապօրինությունների եւ թույլ չտալ իշխանություններին շարունակելու արյունահեղությունը:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ արձագանքել Հայաստանում դե-ֆակտո իշխանությունների սանձազերծած համատարած պատժիչ գործողություններին, բռնաճնշումներին, մարդու իրավունքների զանգվածային խախտումներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ