News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել 11 նախարարի նշանակման վերաբերյալ։ Կառավարությունում պորտֆելները պահպանել է 6 նախարար։ Սփյուռքի նախարար է նշանակվել Հրանուշ Հակոբյանը  , որն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 8 տարի։ Կառավարության ամենաերիտասարդ անդամը՝ Արփինե Հովհաննիսյանը, նույնպես կշարունակի պաշտոնավարել։ Արմեն Երիցյանը վերանշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի, Արտեմ Ասատրյանը՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։ Վերանշանակվել են նաեւ դաշնակցական երկու նախարարները։ Դավիթ Լոքյանը կշարունակի պաշտոնավարել որպես Տարածքային կառավարման և զարգացման նախարար, իսկ Լեւոն Մկրտչյանը՝ որպես Կրթության եւ գիտության նախարար։

Կառավարության մյուս դաշնակցական անդամը՝ Արծվիկ Մինասյանը, ինչպես եւ սպասվում էր, նշանակվել է Բնապահպանության նախարար, նրա փոխարեն Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը, որը նախկինում Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալն էր։ Առողջապահության ոլորտը նույնպես նոր նախարար ունի՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում Գաբրիել Ղազարյանի փոխարեն նշանակվել է Հրաչյա Ռոստոմյանը, որը նախկինում արդեն մեկ անգամ զբաղեցրել է այս պաշտոնը։ 10 տարվա պաշտոնավարումից հետո Մշակույթի նախարարի պաշտոնից հեռացել է Հասմիկ Պողոսյանը։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է նախկինում Հանրային ռադիոյի երկարամյա տնօրեն Արմեն Ամիրյանը։

Փաստորեն Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելուց երկու շաբաթ անց Կառավարության հիմնական կազմը հայտնի է։ Առայժմ օդում կախված է Պաշտպանության եւ արտգործնախարարի պաշտոնների հարցը, որը նոր կառավարության գլխավոր ինտրիգն է։ Մամուլում լուրեր են շրջանառվում, թե նախօրեին Սերժ Սարգսյանը հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ եւ մոտ երկու ժամ տեւած քննարկման արդյունքում որոշվել է, որ նա կհեռանա պաշտպանության նախարարի պաշտոնից։ Պաշտպանության հաջորդ նախարարի ամենից շատ շրջանառվող թեկնածուն նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է։

Նախկինում մամուլը գրում էր, որ նա փոխարինելու է Էդվարդ Նալբանդյանին, սակայն այսօր արդեն լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Նալբանդյանը, հնարավոր է վերանշանակվի այդ պաշտոնում։ 

Երեւանի Արշակունյաց պողոտայի մի հատվածի բնակիչներն արդեն 10 օր է՝ զրկված են կոյուղուց: Պատճառը տների հարեւանությամբ ընթացող շինարարությունն է դարձել: Կառուցապատողը, քաղաքապետարանից շինթույլտվություն ստանալով, փակել է ընդհանուր օգտագործման կոյուղին: Բնակիչները դիմել են քաղաքապետարան, սակայն խնդիրը չի լուծվել: Հուսահատված քաղաքացիներն այսօր ի նշան բողոքի մի քանի րոպեով փակել են Արշակունյաց պողոտան՝ պատկան մարմինների ուշադրությունն իրենց խնդրի վրա գրավելու համար:

Երեւանում բնակելի շենքի 4-րդ հարկից 5-ամյա աղջիկ է ընկել:  Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 27-ին «Գլենդել Հիլզ» թաղամասում: Երեխայի մայրը գնացել է հարեւանի տուն, վերադարձել ու գտել է նրան ընկած: 5-ամյա աղջիկը ուղեղի ցնցում է ստացել, աջ ոտքի կոտրվածք, կրծաքվանդակի եւ որովայնի սալջարդ: Ընտանիքի անդամները Իրանի Հանրապետության քաղաքացիներ են:

Այսօր բոլոր հիմնական արտարժույթները արժեւորվել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 473, ռուբլունը՝ 7.43, եվրոյինը՝ 532, ֆունտինը՝ 612 դրամ:

Սեպտեմբերի 28-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:  Երեւանում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, իսկ վաղը ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ