Երեւանի «Գլենդել Հիլզ» թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից այսօր՝ սեպտեմբերի 27-ին, 5-ամյա աղջիկ է ընկել:

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է երեխան, NEWS.am-ին հայտնեցին, որ երեխան ընկել է 11:00-ի սահամանում: Նրան հիվանդանոց են տեղափոխել ծանր վիճակում՝ ուղեղի ցնցումով, աջ ոտքի կոտրվածքով, կրծաքվանդակի եւ որովայնի սալջարդով:  Երեխան գիտակցություն ունի: