Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվեց աշխատանքից: Նման որոշում կայացվեց այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Կառավարության նիստում:

Ըստ որոշման՝ Սուրիկ Խաչատրյանն ազատվում է սեփական դիմումի համաձայն:

Որոշման նախագիծը կառավարությունում ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Որոշումն ուժի մեջ մտնելու համար այն պետք է հաստատի ՀՀ նախագահը:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, ՀՀԿ-ականները նշում են, որ Սուրիկ Խաչատրյանը նման որոշում է կայացրել առողջական խնդիրների պատճառով: Նշվում է, որ  Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում փոխարինելու է Վահե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը 2013 թվականին մեկ անգամ արդեն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո: