News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլինի, որպեսզի Սեյրան Օհանյանի նման պետական, ռազմական գործիչը համագործակցեր իրենց հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Վիկտոր Դալլաքյանը, ով հայտարարել է իր հրաժարականի եւ ակտիվ քաղաքական պայքարի մեջ մտնելու մասին:

«Այն ձեւաչափը, որով ես կմասնակցեմ 2017-ի խորհրդարանական ընտրություններին, համապատասխան կուսակցական ցուցակը կլինի, թույլ տվեք փակագծերը չբացել, բայց այս ամսվա ընթացքում մանրամասներ կհաղորդեմ»,-ասաց նա՝ հավելելով. «Միայն մի բան կարող եմ ասել՝ այդ կուսակցության անունը շրջադարձ չէ»:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե իր նոր ստեղծելիք կուսակցության անդամ է լինելու նաեւ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Վիկտոր Դալլաքյանն արձագանքեց. «Սեյրան Օհանյանն իր գործունեության եւ ծրագրերի մասին որեւէ հրապարակային հայտարարություն չի կատարել, ուստի ես ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական տալ, երկրորդ՝ ես բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը, եւ կարծում եմ, որ ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլինի, որպեսզի նման պետական, ռազմական պետական գործիչը համագործակցեր իրենց կուսակցության հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը կոչ է արել հանրապետության տարբեր հատվածներում շարունակել անհնազանդության ակցիաները ...
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Միայնակ փակել եմ ճանապարհը...
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ԱԺ ամբիոնից…
Ամենաշատ