News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վանաձորում եւ Գյումրիում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն անցել են ազատ եւ թափանցիկ: Այս մասին, այսսօր` հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Ընտրական գործընթացները թե Գյումրիում, թե Վանաձորում անցան թափանցիկ եւ ազատ: Այս հարց է, թե ընտրական գործընթացից հետո քաղաքապետի ընտրություններն ինչպես բնորոշվեցին քաղաքական ուժերի կողմից: Գյումրիում այն ինչ նախատեսված էր Ընտրական օրենսգրքով, այդպես էլ իրականացվեց, 40 տոկոս եւ ավելի ստացած քաղաքական ուժն ստացավ նաեւ բոնուսը, այստեղ որեւէ խախտում չկար»,-ասաց նա:

Գագիկ Մելիքյանի խոսքով, Վանաձորում «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» ընդդիմադիր կուսակցությունների կազմած դաշինքն  սկզբանե մեռելածին էր.

«Իշխող քաղաքական ուժը 37 տոկոս էր հավաքել, «Լուսավոր Հայաստանը» փորձեց դաշինք ձեւավորել, սակայն, քաղաքական հենք չունեցող դաշինքները չեն կարող երկար գոյատեւել: Միայն քաղաքապետ ընտրելու շուրջ ձեւավորված դաշինքը մեռելածին է լինում: Շատերն ասում են, որ ոչ բարոյական քայլ տեղի ունեցավ, սակայն, տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Ով ավելի լավ ծրագրեր ուներ` նրան էլ ձայն տվեցին: Չեմ կարծում, որ ընդամենը չորս ձայն է գնացել, միգուցե ավելի շատ է գնացել: Ընդդիմադիր քաղաքական ուժերը մրոտելու քաղաքականություն են վարում, գաղափարական, կառուցողական ընդդիմադիր ուժեր չունենք»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ավագանու հոկտեմբերի 10-ի նիստում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ստանալով 33 քվեներից 19-ը, իսկ նրա մրցակից, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանն ստացել է 14 կողմ քվե:

Սա հատկանշական է նրանով, որ Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն եւ նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ստացել են 15 ձայն, իսկ ոչ իշխանական երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստանը» (10), «Հայկական Վերածնունդը» (5), «Բարգավաճ Հայաստանը» ( 3) միասին ստացել են 18 ձայն:

Վերջիններս հուշագիր էին ստորագրել, որ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը, սակայն փաստացի նրանցից 4-ը քվեարկել են ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, որի արդյունքում քաղաքապետ է դարձել Մամիկոն Ասլանյանը:

Մինչ այդ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ՀՀԿ-ն ճնշումներ է իրականացնում ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի նրանք քվեարկեն իրենց թեկնածուի օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ