ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի պայմանագրային զինծառայող Սանասար Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1989 թվականին ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Սանասարը ԼՂՀ Մարտունու շրջանի Հերհեր գյուղից էր: