News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Օսիայում վթարի է ենթարկված փոխադրամիջոցն առանց Ռուսաստանի տրանսպորտի նախարարության թույլտվության է աշխատել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ուղեւորափոխադրումների կազմակերպիչ» Պետական հսկողության վարչության մամուլի ծառայությունից:

«Նախօրեին Բեսլանի մոտ վթարված փոխադրամիջոցի մասին տեղեկություններ չկան Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ավտոբուսների միջազգային պարբերական երթուղիների ռեեստրում: Ավտոբուսը Մոսկվայից դուրս է եկել հոկտեմբերի 13-ին: Քաղաքային ավտոկայաններում այդ երթուղու մասին տվյալներ չկան, ասել են մամուլի ծառայությունից:

«Հոկտեմբերի 14-ի առավոտյան Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա ավտոբուսը մխրճվել է Scania բեռնատարի մեջ: Ավտոբուսի սրահում 52 ուղեւոր է եղել, տվյալ պահին տեղեկություններ կան 5 զոհի եւ 27 տուժողների մասին»,- նշել են մամուլի ծառայությունում՝ պարզաբանելով, որ միջազգային երթուղում պաշտոնապես աշխատելու համար ուղեւորափոխադրողը պետք է ավտոկայանի հետ պայմանագիր կնքի եւ ստանա Ռուսաստանի տրանսպորտի նախարարության թույլտվությունը: Ուղեւորների հարմարավետության համար կազմակերպվում են Մոսկվա-Երեւան-Մոսկվա երթուղով պաշտոնական չվերթներ, երթուղում աշխատելու են «Գոլդեն տրանս-տուր» եւ «Եվրասիա» ընկերությունները: Ավտոբուսները Երեւան են ուղեւորվելու «Հարավային դարպասներ» ավտոկայանից:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 04:30-ին Վլադիկավկազի շրջանում իրար են բախվել Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսն ու «Սկանիա» բեռնատարը: Վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը: Ավտոբուսում 52 ուղեւոր է եղել: Վերջին տվյալներով՝ հիվանդանոցներ են տեղափոխվել 27 մարդիկ: Այս պահին ներկայացված ցուցակի համաձայն՝ Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում են մնացել 10 տուժած քաղաքացիներ: Տուժողների թվում 4 երեխա կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից 33-ը դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից եւս 11 տուժածներ դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին ֆինանսական օգնության առաջին փոխանցումները կատարվել են
Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես բանկի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից...
Ստեղծվել է հանձնաժողով՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով
Հանձնախումբը ստեղծվել է տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ...
Ձեռքերս կապել են ու փորս սկսել են առանց նարկոզի ծակել. պատմում է Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսից տուժած վարորդը (Ֆոտո)
Ծատինյանները ստիպված են եղել սպասել այնքան, մինչեւ իրենց տեղափոխել են Հայաստան...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած 2 ուղեւորի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱԻՆ
Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ն (1984 թ. ծնված), ով բուժվում էր…
Ամենաշատ