News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գյումրիում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, տեղի ունեցած վիճաբանության մասնակիցների մասը բերման է ենթարկվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Սահակ Մկրտչյանը, սակայն, չի մանրմասնել, թե ովքեր են բերման ենթարկվածները՝ նշելով, որ տվյալները ճշտվում են: Նա նշել է, որ դեռ պարզ չէ՝ կրակոցներ հնչել են, թե ոչ. դեպքի վայրում կրակված փամփուշտներ չեն հայտնաբերվել, սակայն, հայտնաբերվել են արյան հետքեր:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակի 4 չկրակված փամփուշտ, վթարված մեքենաներ: Ըստ նախնական  տեղեկությունների՝ տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով էլ վիճաբանություն է առաջացել:  Մասնակիցների մի մասը բերման են ենթարկվել, տվյալները ճշտվում են: Կրակոցների վերաբերյալ ընդհանրապես տեղեկություն չկա, դեպքի վայրում հայտնաբերված առարկաները չեն խոսում կրակոցների մասին: Ընդհանրապես կրակված փամուշտներ չկան, միայն մեքենաներն են վնասված: Արյան հետքեր հայտնաբերվել են դեպքի վայրում, սակայն, հիվանդանոց դիմողներ չեն եղել»,-ասել է նա:

Նշենք, որ մեքենաները տեղափոխվել են քննչական վարչության հատուկ պահպանվող տարածք, Գյումրիի Ալեք Մանուկյան փողոցն արդեն բացվել է:

Հարուցվել է քրեական գործ՝ՀՀ ՔՕ 258 հոդվածով՝  Խուլիգանություն:

Ավելի վաղ  NEWS.am-ի թղթակցին Գյումրիի բնակիչներն հայտնել էին, որ Ալեք Մանուկյանի փողոցում կրակոցներ են հնչել:

Ժամը 14.50-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում իրար են բախվել երկու մեքենաներ, որին հետեւել է փոխհրաձգությունը: Փողոցը երկու կողմից փակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը...
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող...
Շիրակի փողոցում «Hyundai Elantra»-ն, «BMW»-ն ու «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում
Մայրաքաղաքում «Գազպրոմ Արմենիա»-ի փնթի ու ոչ արդյունավետ աշխատանքի...
Փաստաբանները պնդում են, որ Միկա Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնnւթյուն չի գործադրել
Այս դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի...
Հայտնի է՝ ինչու է Նոր Արեշում փլուզում տեղի ունեցել. կառուցապատողը վնասել է ջրատարի հենապատը
Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեոի հարակից տարածքում...
Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան
Ոստիկաններն ու պարեկները «Օպել» մակնիշի ավտոմեքենայում և ավտոմեքենայի…
Ամենաշատ