News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նոր նախագահ կդառնա Դոնալդ Թրամփը: Քվեարկության ընթացքում նա ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայն է ստացել՝ անհրաժեշտ նվազագույն 270-ի պարագայում: Այս մասին գրում է Bloomberg-ը:

ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվում են երկաստիճան համակարգում: Նախ համաժողովրդական ընտրություններ են անցկացվում 50 նահանգներում: Յուրաքանչյուր նահանգում հաղթողը ստանում է ընտրական կոլեգիայի բոլոր անդամների ձայները: Հաղթանակի համար անհրաժեշտ է ստանալ կոլեգիայի 538 անդամից 270-ի ձայները:

Ընտրական կոլեգիայի անդամները ձեւականորեն քվեարկելու են թեկնածուների օգտին դեկտեմբերի 19-ին, իսկ Կոնգրեսը քվեարկության արդյունքները հաստատելու է 2017 թվականի հունվարի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ