News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Պետք է վերականգնել հայ բարերար Միքայել Արամյանցի առանձնատունը եւ այն տեսարժան վայր դարձնել: Այս մասին նոյեմբերի 10-ին Կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում գտնվող Արամյանցի առանձնատունը 2013-ին ընդգրկվել էր պատմության եւ մշակույթի հուշարձանների ցուցակում: Սակայն տան սեփականատերը չէր կատարել իր պարտավորությունները, եւ հիմա շենքը վատ վիճակում է:

Վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է ուսումնասիրել հարցը եւ ներկայացնել լուծման տարբերակները: «Այդ շենքը կարող է շատ զբոսաշրջիկների գրավել»,- նշեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ